ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման ուժային տարբերակն անթույլատրելի է

Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման ուժային տարբերակն անթույլատրելի է
02.05.2018 | 16:36

Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման ուժային տարբերակն անթույլատրելի է և կասկածի տակ կդնի վարչապետի ընտրության օրինականությունը, իսկ երկրին լուրջ հետևանքներ են սպասվում՝ այդ թվում նաև արտաքին քաղաքական ոլորտում` հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։


«Չի կարելի նման կերպ գալ իշխանության, քանի որ հետո այդ վարչապետի օրինականությունը կասկածներ կառաջացնի»,- ասել է Ջաբարովը։
«Իրադարձությունների նման զարգացումը հղի է Հայաստանի համար լուրջ հետևանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում. Երևանն ունի թշնամիներ, որոնք կշտապեն օգտվել այդ իրավիճակից»,- հավելել է սենատորը։ Նա երկրում տիրող իրավիճակը «շատ մտահոգիչ է անվանել» և նշել է, որ զգալիորեն աճում է ոստիկանության և ընդդիմության աջակիցների միջև բախումների հնարավորությունը։ Ջաբարովը կողմերին բանակցությունների կոչ է արել և հույս է հայտնել, որ արդյունքում կգերակայի ողջամտությունը։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է անհապաղ անցկացնել խորհրդարանական ընտրություններ և փոխել երկրի վարչապետի ընտրության ընթացակարգերը, օրինակ՝ խորհրդարանական կուսակցության կոալիցիայի հիման վրա։

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ